...
Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել են Քովիդ-19-ի դեմ պայքարում: ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը հիացմունքով է ներկայացնում «առաջին գծում» զինվորագրված ապագա բժիշկների անտրտունջ ու անշահախնդիր աշխատանքը:
«Մենք ունենք «Հերացի 1», «Մուրացան» հիվանդանոցային համալիրները, ատամնաբուժական պոլիկլինիկաներ, հանրակացարան, և երբ նախապատրաստում էինք հակահամաճարակային մեր գործողությունները, ուսումնական գործընթացը դեռևս դադարեցված չէր: Արդեն ակնհայտ էր, որ պետք է միավորել ջանքերը, համախմբվել՝ առողջապահական լրջագույն մարտահրավերի հաղթահարման գործում: Բուժանձնակազմը պետք է իրականացներ բուժական գործը, ապագա բժիշկները եկան՝ օգնելու ջերմաչափման, թերթիկների լրացման և այլ հարցերում, որոնք անչափ կարևոր են մեր՝ համաճարակաբաններիս համար: Ի դեպ, այս հարցում սիրով պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ԵՊԲՀ ուսխորհուրդն ու ԵՊԲՀ քոլեջը, իրենց օգնությունն առաջարկեցին»,-նշում է Կարինե Պողոսյանը: Ապագա բժիշկներն, ըստ համաճարակաբանի, հսկայական աշխատանք են իրականացրել և շարունակում են իրականացնել համավարակի տարածումը բժշկական մայր բուհի ստորաբաժանումներում կանխելու, զսպելու համար:
«Հնարավոր չէր շենքերի մուտքերի մոտ իրականացնել այցելուների, պացիենտների հսկողությունը, որոշվեց նաև՝ խիստ սահմանափակել այցելուների մուտքը: Այստեղ է հատկապես, որ օգնության եկան բժշկական համալսարանի կամավոր ուսանողները: Մարդիկ, երբ իրենց հիվանդի համար սնունդ, հիգիենիկ պարագաներ են բերում, հաշվի առնելով համավարակի հետևանքով լարված վիճակը, նրանց չի թույլատրվում դրանք անձամբ փոխանցել հիվանդին: Մեր կամավորներն արագ կազմակերպում են փոխանցումը, դեղին թերթիկների վրա գրում են՝ բաժանմունքի անունը, որ պացինետի համար է նախատեսված, կապ են հաստատում մայրապետի հետ, մայրապետն իջնում, վերցնում է և հանձնում»:
ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանի խոսքով, դժվարին գործին կամավոր զինվորագրված ուսանողներն իրենց բաժնում անցել են հատուկ դասընթաց՝ ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսի վարակից, ինչպես կրել անհատական պաշտպանիչ միջոցները՝ դիմակ, ակնոց, ինչպես հագնել արտահագուստը: «Չափազանց մեծ պատասխանատվություն է ապահովել ոչ միայն բուժանձնակազմի, այլ նաև ուսանողների անվտանգությունը: Աշխատանքը, որ իրենք են կատարում, անտրտունջ, չդժգոհելով, ոչինչ չպահանջելով, իսկապես արժանի է գնահատանքի: Շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները կրկին կամավոր սկզբունքով օգնում են Քովիդ 19-ի դեմ առաջնագծում պայքարող բժիշկներին, ժամերով մնում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում: Այսօր ցանկացած նման օգնություն ավելորդ չէ: Եվ բուժական մասով են կարողանում օգնել, կատարում են սանիտարի, մայրապետի, բուժքրոջ աշխատանք ու նաև, ինչպես արդեն նշեցի, ադմինիստրատիվ աշխատանք, ինչը ևս շատ կարևոր է լարված այս օրերին»:
Բժշկուհին խոստովանում է՝ արդեն չորրորդ ամիսն է՝ մի քանի տասնյակ ուսանողներ կամավոր գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում՝ չզլանալով կատարել իրենց առաջարկած ցանկացած աշխատանք՝ իրենց ներդրումն ունենալով կյանքերի փրկության գործին:

Կարդացեք նաև
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն